Բարի գալուստ «Մի Ընդ Գա» ընկերության պաշտոնական կայքէջ:
Այստեղ Դուք կարող եք ծանոթանալ մեր ամբողջ տեսականուն, ընտրել Ձեզ անհրաժեշտ արտադրանքը, դրա գույնը և հեշտությամբ կատարել պատվեր: Մեր ընկերության մասնագետները Ձեզ կօգնեն առկա լայն տեսականուց կատարել ճիշտ ընտրություն և գտնել օպտիմալ լուծումներ:

ՄԴՖ-ը համասեռ կառուցվածքով և միջին խտությամբ սալ է, որը կազմված է մանրաթելերից, որոնք իրենց հերթին պատրաստվում են փայտից և այլ ցելյուլյոզային նյութերից թերմոմեխանիկական եղանակով: Այն բանից հետո, երբ մանրաթելերը չորացվում են մինչև որոշակի մակարդակի խոնավության, դրանք սոսնձվում են սոսնձով: Սոսինձն ունի գրեթե 9-11% թերմոակտիվ հատկություն, և այն քամում են բարձր ջերմաստիճանի և ճնշման տակ:

\r\n
«Մի Ընդ Գա» ընկերությունը Ձեզ է ներկայացնում փայտաթեփային (ДСП) և փայտաթելային (MDF) սալերի՝ Հայաստանում ամենամեծ ընտրանին: Լամինացված և չլամինացված, գունային լայն գամմայով մեր տեսականին դժգոհ չի թողնի նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդին:
\r\n

«Մի Ընդ Գա» ընկերության աքսեսուարների տեսականին ամենամեծն է Հայաստանում: Մեր առևտրի կենտրոնում Դուք կգտնեք կահույքի արտադրության ոլորտում անհրաժեշտ ամեն ինչ: Իսկ եթե եղած տեսականու շարքում բացակայի Ձեր ցանկալի տեսակը, ապա մենք պատրաստ ենք ավելի լայն ընտրություն տրամադրել կատալոգներով, իսկ ընտրված աքսեսուարը Հայաստան տեղափոխել ամենասեղմ ժամկետներում: